Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 18-19.2012

Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի, ծանր հիվանդության հետևանք, չի նշանակում հասարակությունից մեկուսացված, շարժասայլակին գամված հոծ մարդկանց մի զանգված, որոնց դառը ճակատագիրը, մեղմ ասած, քաղցր կյանք չի խոստանում:

 

Պետական հոգածությամբ, ֆինանսական ներդրումների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, բարեգործ-բարերարների նվիրատվությունների, բարեգործական նախաձեռնումների շնորհիվ, այսօր հարյուր հազարավոր հաշմանդամներ  լիարժեք բուժվելու, կրթություն ստանալու, աշխատանքի իրավունք ու հնարավորություն են ձեռք բերել, հանգամանք, որ նրանց հասարակությանն ինտեգրվելու, մտավոր կարողությունները դրսևորելու, ազատորեն տեղաշարժվելու և իմաստալից կյանքով ապրելու հեռանկարներ  են բացում:

 

Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկել, ի՞նչ լծակներ են կիրառվել հաշմանդամների առողջության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ, համատեղ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի՞նչ լուծելի խնդիրներ կան, որոնք դեռևս սաղմնային վիճակում են, ի՞նչ արտոնություններից են օգտվում նրանք. այս հարցերի պատասխաններն ստանալու համար դիմեցինք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանին:

 

Նա մասնավորապես նշեց, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ի տվյալներով` մեր հանրապետությունում հաշվարկված է 182 հազար հաշմանդամ, որոնցից 8 հազարը` մանկական տարիքի:

 

Պետության նրանց տրամադրած օգնությունը նյութական ուղղվածություն ունի: Պարբերաբար նրանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնման պարագաներ, լսողական սարքեր, շարժասայլակներ, քայլակներ, այլ կարգի պրոթեզներ, ձայնաստացիչ սարքեր, աչքի պրոթեզներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց, հասարակությանն ինտեգրելու, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով հատկացվել են ՙԱրև՚ համակարգիչներ, նախօրոք սովորեցնելով դրանցից օգտվելու եղանակը: Դրանք տրամադրվում են առավելապես դպրոցի տեսողության խնդիրներով բարձր դասարանցիներին, ուսանողներին, տեսողությունից զուրկ կամ չափազանց թույլ տեսողությամբ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են աշխատանք փնտրել:

 

Այս կարգի հաշմանդամների համար ստեղծվել է բրայլան հատուկ տառատեսակ, իրականացվել գրքերի տպագրություն, տետրերի պատրաստում, ՙխոսող՚ գրքերի ձայնագրությունների ծրագիր, քանի որ  այսօր  կարևոր ձեռքբերում պետք է համարել  ներառական կրթության հնարավորության ընձեռումը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ներառական կրթություն հաշմանդամն ստանում էª նստելով հանրակրթական դպրոցի սովորական աշակերտների կողքին, սովորելով նույն դասերն ու յուրացնելով նույն դպրոցական ծրագիրըª դրանով իսկ իրեն զգալով հասարակության լիարժեք անդամ:

 

Պետբյուջեի միջոցներով իրականացվել են բազմաթիվ ծրագրեր` ուղղորդված հաշմանդամների զբաղվածության խնդրին:

 

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունման դեպքում պետությունն աշխատավարձի մասնակի փոխհատուցում է գործատուին, մասնագիտական ունակությունների վերականգնման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետմիջոցներից ֆինանսական աջակցութուն, վարձրատրություն կազմակերպում:

 

Ներկայումս Կառավարության քաղաքականությունն ուղղված է հաշմանդամների հավասար հնարավորությունների ստեղծման և մատչելի պայմանների ապահովման հիմնախնդիրներին:

 

Պարոն Կեսոյանն առանձնահատուկ ընդգծեց, որ մեր հանրապետությունում հաշմանդամներն ունեն անվճար բուժման և դեղորայք ստանալու (3-րդ խմբի հաշմանդամները՝ 50% զեղչով) իրավունք: Նրանք կարող են անվճար երթևեկել էլեկտրատրանսպորտով:

 

Հաշմանդամության սահմանային հիմքում, գործող օրենսդրության համաձայն, ընկած է մարդու կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամության են հանգեցնում այն հիվանդությունները, որոնք որոշակի փուլում առաջացնում են այս կամ այն կենսագործունեության սահմանափակում: 2011 թվականի վիճակագրությամբ` Հայաստանում առաջնային հաշմանդամների ամենաբարձր տոկոսը գրանցվել է արյան շրջանառության խնդիրներով հիվանդների շրջանում (37%), 2-րդ տեղում չարորակ նորագոյացություններով հիվանդներն ենª (16,7%), 3-րդ տեղում` էնդոկրին հիվանդներն են`  (7,9%): Հոգեկան վարքի խանգարումներով հիվանդների տոկոսը 5,4 է:

 

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների (ըստ պատճառական կապի)  տոկոսը 90,5 է: Տարվա կտրվածքով` փորձաքննության է ենթարկվել 65-70 հազար մարդ, որոնցից 13, 906-ը ճանաչվել է հաշմանդամ, 1178-ը` մանկուց հաշմանդամ է (7,7 %): 

 

Այսօր շրջանառության մեջ է դրվում հաշմանդամության մասին նոր օրենքը, որը գտնվում է Արդարադատության նախարարությունում և շուտով քննության կուղարկվի Կառավարություն:

 

«Մեզ համար հրատապ է օրենքի նախագծի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է հաշմանդամների զբաղվածության քվոտայի հարցին,-նշում է պարոն Կեսոյանը: - Մինչև 2015 թվականը պետական և ոչ պետական ձեռնարկությունները, աշխատողների թվաքանակին համապատասխան, պետք  է  ունենան 3 և ավելի տոկոս հաշմանդամներ: Այս նախապայմանը խախտելու դեպքում` տվյալ ձեռնարկությունը պարտավոր է տույժ-տուգանք վճարել պետությանը:

 

Սա հանգեցնելու է այն բանին, որ տվյալ գերատեսչությունը պարտավոր է ստեղծել հաշմանդամներին համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, սանհանգույց և այլն): Բնականաբար, բոլոր գերատեսչությունները պետք է մասնակից լինեն օրենքի կիրառմանը»:

 

Վարչության պետը չափազանց կարևորում է համապատասխան մասնագետներով համալրված «Տնային խնամքի կենտրոնների» առկայությունը, մասնագիտացված գիշերօթիկների կառուցումը, որտեղ պետության հաշվին կարող են բնակվել առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամներ, տարեցներ: Սա նաև հաշմանդամներին դեպի հասարակություն բերելու լավագույն օրինակ է, ինչը կարող է կոտրել հաշմանդամ և վատառողջ մարդկանց հանդեպ հաճախ դրսևորվող մեր անտարբերությունն ու կարծրատիպը:

 

Նման մի կենտրոն ստեղծվել է Գյումրիում, պետության միջոցներով, Մարալիկում սոցբնակարաններ են կառուցվում, որոնք հատկացվելու են միայնակ հաշմանդամներին:

 

Սոցտներ են գործում Երևանում, Գորիսում, որոնք հատկացված են չափահասության սահմանը հատած մանկատան  սաներին: Անօթևանների կենտրոն է կառուցվել Հաղթանակ գյուղում:

 

Իհարկե, մեր երիտասարդ պետությունը, տնտեսական զարգացմանը զուգընթաց, կշարունակի փուլ առ փուլ լուծել հաշմանդամների առողջության, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Իսկ առայժմ պետությանը սատարում են հասարակական կազմակերպությունները, բարեգործները:

 

Այսպես, բարեգործ Սասուն Սասունյանի դրամական միջոցներով ու նախաձեռնությամբ Վանաձորում բացվել է հաշմանդամների համար նախատեսված «Գիշերօթիկ տուն»: «Փրկություն» հասարակական կազմակերպությունը «Գիշերօթիկ տան» հիմնադրամով լուծել է մտավոր և հոգեկան շեղումներով 50 հաշմանդամներին օթևանելու և խնամքի հարցերը, առաջիկա ծրագրերի մեջ է վճարովի գիշերօթիկ տների հիմնադրման խնդիրը:

 

2010 թվական Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է հաշմանդամ անձանց նկատմամբ պարտավորություններ վերցնելու և դրանք իրականացնելու ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք կյանքի կոչելու շնորհիվ մեր հանրապետության շուրջ 200 հազար հաշմանդամներն ամբողջովին կինտեգրվեն հասարակություն` արժանապատիվ ապրել-աշխատելու լուսավոր հեռանկարով:

 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. disabled.su
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...

Սրտանոթաբանություն Թերապիա
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ